ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Թող հանեն Չարենցի ու Բակունցի արձանները»

«Թող հանեն Չարենցի ու Բակունցի արձանները»
03.06.2014 | 12:34

«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հիշեց, որ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո Հայաստանի իշխանությունները, որպես փաստարկ, ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը: Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներին»՝ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ պետք է բանավեճ ծավալվի, թե որքանով են այդ սկզբունքներն ընդունելի ՀՀ-ի և ԼՂ-ի համար:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ հարցումների արդյունքում պարզվել է, որ մեր հասարակության մեջ վստահության ինդեքսը մարդկանց, պետական ինստիտուտների նկատմամբ կազմում է 8 թիվը, որը բավականին ցածր է: Ըստ նրա՝ մենք ունենք ապատիայի մեջ հայտնված և անտարբեր հասարակություն:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ասաց, որ իր համար հասկանալի են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Ղազախստանի շահերը: Լևոն Բարսեղյանին անհասկանալի են մնացել, ցավոք, Հայաստանի շահերը: Նա այդպես էլ չի հասկանում, թե ինչպես են Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը սպասարկում Հայաստանի շահերը:
Անցած ինն ամիսների ընթացքում Լևոն Բարսեղյանը չի տեսել, որ ՀՀ իշխանությունները հաշվի նստեն հանրության շահերի հետ, բացատրեն իրենց քայլերը, ծավալեն դիսկուրս: Նա այդ ամենը համարում է Սահմանադրության կոպիտ խախտում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը վիրավորված է, որ, երբ ՌԴ տարբեր պաշտոնյաներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը անում են մեր ազգային արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, մեր պաշտոնյաները չեն էլ փորձում թեկուզ մեղմ ձևով հակադարձել: Ինչ վերաբերում է հասարակության արձագանքին, ապա, ըստ Ա. Իշխանյանի, մեր հասարակությունը ոտքի է կանգնում «դանակը ոսկորին հասնելուց հետո»:
Անաստաս Միկոյանի արձանին էլ եղավ անդրադարձ: Ավետիք Իշխանյանն առաջարկեց, որ, եթե տեղադրելու են Անաստաս Միոկյանի արձանը, ապա թող Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի արձանները հանեն: Նա զարմացած է, որ ՀՀԿ-ի հին գվարդիայից չգտնվեց մեկը, որ այդ նախաձեռնությունից հետո հրաժարական տա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ